23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն ձգտում է ոչ թե Հայաստանի հետ հաշտության, այլ՝ նրա կապիտուլյացիայի․ Независимая Газета

Բաքուն ձգտում է ոչ թե Հայաստանի հետ հաշտության, այլ՝ նրա կապիտուլյացիայի․ Независимая Газета

Մեկ տարի առաջ լավատեսները կանխատեսում էին հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ ավարտը, սակայն այսօր, թվում է, թե Բաքուն և Երևանը դեռ շատ հեռու են իրական խաղաղություն հաստատելուց։ Նրանք մինչ օրս միմյանց ընկալում են միմյանց որպես թշնամի, ով ոչինչ չի անում, բացի տարբեր ինտրիգներ ծրագրելուց, գրել է Независимая Газета-ն։

Մինչև 2023 թվականի սեպտեմբերը Արցախի Հանրապետության գոյությունը համարվում էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրը։ Հիմա այն չկա, բայց փոխադարձ անվստահությունը դեռ առկա է։ Այս զգացումով առաջնորդվելով՝ Բաքուն ձգտում է ոչ թե թշնամու հետ հաշտության, այլ նրա կապիտուլյացիայի՝ պարբերաբար շեշտելով, որ պարտվողը պետք է կատարի հաղթողի կամքը։ Միաժամանակ ադրբեջանական կողմին պետք է երաշխիք, որ հայերը երբեք չեն կարողանա վրեժ լուծել։ Երևանում, ընդհակառակը, չեն ցանկանում հանձնվել նրանց ողորմությանը, ովքեր Հայաստանի կեսն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»՝ կասկածելով Բաքվին ագրեսիվ մտադրությունների մեջ:

Միջազգային միջնորդները կարող են օգնել հայերին և ադրբեջանցիներին ընդհանուր լեզու գտնել։ Բայց այսօր չկա մի երկիր, որին հավասարապես վստահեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։ Նրանք որոշակի դժգոհություններ ունեն Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Թուրքիայից։ Վերջերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով դիվանագիտական մեծ փորձ ունի, սկսել է ակտիվություն ցուցաբերել։ Այդուամենայնիվ, չնայած բանակցելու նրա կարողությանը, Տոկաևը չունի տարածաշրջանի վրա ազդեցության իրական լծակներ։