Գերմանիան հավատարիմ է ՀՀ-ի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԱԳՆ
«Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին հայտնվել է ռազմական հակամարտության թատերաբեմում»,- նշվել է Գերմանիայի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Ընդգծվել է, որ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները՝ գալով Հայաստան։
«Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը շարունակաբար աշխատել են կողք կողքի ապրելու համար և սկսել են խաղաղ բանակցություններ։ Մենք հավատարիմ ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Անալենա Բերբոքը քննարկել է հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ՝ ինչպես հասնել դրան», – նշվել է գրառման մեջ: