ԱԳՆ-ն ներկայացրել է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի եռակողմ հանդիպման արդյունքները
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպման արդյունքներով․
«Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ։
Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար»։