21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ Միլլեր

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին. այս  մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հանդիպումից հետո։

«Պետքարտուղար Բլինքենը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկարատև և արժանապատիվ խաղաղության ուղղությամբ»,– հայտարարել է Մեթյու Միլլերը։

Նա նաև հավելել է, որ Բլինկենը քաջալերել է երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու նպատակով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքում հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ