15 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը. Վեհափառ

Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը. Վեհափառ

Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը, և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից. այս մասին Մայր Տաճարի վերաօծման արարողությանն ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմքերն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին»,- ընդգծել է Վեհափառը:

Վեհափառը հավելել է, որ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական սիրով, ժողովրդի զորեղ միաբանությամբ  է ամուր մեր հայրենիքը: