
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Այստեղ նա հոկտեմբերի 1-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին:
Միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման խորացման արդիական խնդիրները: