Սպիտակ տունը հայտարարում է՝ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն
Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն․ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը Times of Israel-ին տված հարցազրույցում։
«Մենք կարծում ենք, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է, բայց պետք է կապվել Իսրայելի հետ՝ նրա հետագա գործունեության համար»,– նշել է նա՝ ընդգծելով, որ միայն ռազմական միջոցները չեն վերականգնի անվտանգությունը Իսրայելի հյուսիսային կամ հարավային սահմանամերձ քաղաքներում։