Բորելը հորդորել է թույլատրել արևմտյան զենքով հարվածել ՌԴ օդանավակայաններին
Արտաքին գործերի հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ երկրներին թույլատրել Ուկրաինային արևմտյան զենք կիրառել` ՌԴ տարածքում գտնվող արձակման հարթակներին և օդանավակայաններին հարված հասցնելու համար։
«Կրկին ընդգծեմ, որ Ուկրաինային անհրաժեշտ է թույլատրել հարվածներ հասցնել ՌԴ օդանավակայաններին և արձակման հարթակներին արևմտյան զենքի օգնությամբ։ Թող Ուկրաինան խոցի նետաձիգներին, այլ ոչ միայն նետերը։ ԵՄ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս առաջարկի հետ, սակայն մենք խոստացել ենք սատարել Ուկրաինային այնքան, որքան հարկավոր է, և էներգետիկ ճակատն այս ձմռանն առանցքային կդառնա», -նշել է Բորելը։