25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու Ղարաբաղից հետո. Կոպիրկին

Մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու Ղարաբաղից հետո. Կոպիրկին

Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում
ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով`
հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների
վրա. Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում,
շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում` ԼՂ հայերը,
կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն
ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ
ասի` Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել,
ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով
հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա»,– նշել է դիվանագետը։

Կոպիրկինը վստահեցրել է, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն
է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ
կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։

«ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը անփոխարինելի
դեր ունի։ Հատկապես այն պահին, երբ իրավիճակը բավական նյարդային է, շատ է խոսվում
«Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու հետագայում`
Լեռնային Ղարաբաղից հետո։ Եվ իհարկե ցանկացած գործողություն և քայլ, որոնք օգնում են
մարդկանց մեծ վստահություն հաղորդել, շատ կարևոր է», – ասել է Կոպիրկինը։