21 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստոլտենբերգը 10 տարի աշխատելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզիջի Ռյուտեին 

Ստոլտենբերգը 10 տարի աշխատելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզիջի Ռյուտեին 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տասը տարի պաշտոնավարելուց հետո կզիջի իր աթոռը Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին. այս մասին հայտնում է ТАСС -ը։

Պաշտոնական արարողությունից հետո նրանք ելույթ կունենան կազմակերպության աշխատակիցների առջև։ Այնուհետեւ Ռյուտեն իր առաջին ասուլիսը կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։

Նրա մանդատը հինգ տարով է, բայց այն կարող է երկարաձգվել։ Ստոլտենբերգն իր մանդատի ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր գլխավոր ձեռքբերումը համարել է դաշինքի ամրապնդումը, իսկ ձախողումը և հիասթափությունը` զորքերի դուրսբերումն Աֆղանստանից։

«Ամենամեծ ձեռքբերումը ոչ միայն ինձ, այլև ՆԱՏՕ-ի համար այն է, որ մենք կարողացանք ամրապնդել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունը, ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ դարձնել: Աշխարհը տասը տարվա ընթացքում շատ ավելի վտանգավոր է դարձել, բայց ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ է դարձել», – ասել է գլխավոր քարտուղարը: Ռյուտեն 57 տարեկան է։ Մինչև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը նա գրեթե 14 տարի զբաղեցրել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը։