Թեհրանը «պատշաճ կերպով պատասխանել է» Իսրայելին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումից հետո ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանի պատասխանը «տրվել է պատշաճ կերպով»․ գրում է CNN-ը։
«Իրանի օրինական, ռացիոնալ և լեգիտիմ պատասխանը սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողություններին, որոնք ներառում են Իրանի քաղաքացիների և շահերի թիրախավորումը և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ինքնիշխանության ոտնահարումը, տրվել է պատշաճ կերպով», – ասված է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության՝ X-ում կատարած գրառման մեջ։
Նշվել է, որ եթե Իսրայելը «համարձակվի պատասխանել կամ կատարել հետագա չարագործություններ, դրան կհետևի ջախջախիչ պատասխան»: