02 Հոտ
2024
15.1° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի պատասխանը. ի՞նչ տեղի ունեցավ Իսրայելում

Իրանի պատասխանը. ի՞նչ տեղի ունեցավ Իսրայելում

400 բալիստիկ հրթիռ 30 րոպեում։ Իրանի խոստացված պատժիչ գործողություններն է իրականացրել բալիստիկ և թևավոր հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ։

Նշվում է, որ դրանց 80%-ը հարվածել են նախանշված թիրախներին։

Իսրայելի ղեկավարությունը երկրի բնակչությանը հորդորել էր շտապ պատսպարվել ապաստարաններում։ Իսրայելի ողջ տարածքում օդային ռմբակոծման ազդանշան էր միացել։ Առաջին հարվածները բաժին են հասել մայրաքաղաք Թել-Ավիվին։

Ըստ իրանական լրատվամիջոցների` հրթիռներից մեկը պայթել է Միջերկրական ծովում, որի շնորհիվ ոչնչացվել են իսրայելական գազային պլատֆորմները։

Իսրայելի հրթիռակոծությունն իրականացվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանով։

Տեղի ունեցածին արդեն արձագանքել են ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը և Թուրքիան։

ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը հրահանգել է ԱՄՆ զինվորականներին օգնել Իսրայելին պաշտպանվել Իրանի հարձակումներից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ իր հերթին է դատապարտել մերձավորարևելյան հակամարտության ընդլայնումը։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Իրանի գործողությունը։

Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ իսրայելական «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգի՝ իրանական հրթիռները որսալու անկարողության հետևանքով հրթիռները խոցել են նախատեսված թիրախները։ Այդ թվում, խոցվել է Իսրայելի ռազմական օդակայաններից մեկը։

Իրանական  Shafaqna գործակալությունն էլ պնդում է, թե իրանական հարձակման արդյունքում ոչնչացվել են ավելի քան 20 իսրայելական 5-րդ սերնդի F-35 կործանիչ։

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ Իսրայելի պատասխան հարվածների պարագայում իրենք ավելի հզոր հարձակում կիրականացնեն։

Միաժամանակ իսրայելական կողմը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ն ունի պլան ու արագ համարժեք պատասխան է տալու Իրանին։ Ըստ իսրայելական աղբյուրների՝ Իրանի հարձակման հետևանքով իսրայելական կողմը զոհեր չունի։

Իսրայելի պնդմամբ՝ իրավիճակն այս պահին կայուն է, երկրի ղեկավարությունը կոչ է արել պատսպարված բնակիչներին դուրս գալ ապաստարաններից։