Հորդանանի զինված ուժերը բերվել է բարձր պատրաստության վիճակի` Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո
Հորդանանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության բոլոր ստորաբաժանումներն ու կազմավորումները «բարձր պատրաստության վիճակում են՝ թագավորության անվտանգությանն ու կայունությանը սպառնացող ցանկացած փորձին դիմակայելու համար»․ գրում է CNN-ը՝ հղում անելով երկրի զինված ուժերին։
«Գլխավոր հրամանատարությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձեռնարկել է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ՝ հայրենիքը պաշտպանելու համար», – ասվում է հայտարարության մեջ։