Իսրայելում ահաբեկչության հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել
Իսրայելի Յաֆա քաղաքում տեղի ունեցած հրաձգության և դանակահարության հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել: Ըստ Իսրայելի ոստիկանության՝ սա վերջին տարիների ամենամահաբեր ահաբեկչություններից մեկն է: Երկու ահաբեկիչ, որոնցից մեկը զինված է եղել հրացանով, իսկ մյուսը՝ դանակով, հարձակվել են խաղաղ բնակիչների վրա:
Տրամվայից իջնելուց հետո նրանք Երուսաղեմի փողոցներում մարդկանց շարունակել են հետապնդել՝ կրակելով և դանակահարելով նրանց։ Քաղաքային անվտանգության աշխատակիցը և զինված քաղաքացիները կրակել և «վնասազերծել» են երկու ահաբեկիչներին, հավելել է ոստիկանությունը։ Երկու ահաբեկիչներն են Մեհմեդ Խալաֆ Սահեր Ռաջաբը և Հասան Մոհամմեդ Հասան Թամիմին, ովքեր երկուսն էլ Հեբրոն քաղաքի պաղեստինցիներ են:
Տուժածներին տեղափոխել են Հոլոնի Վոլֆսոն և Թել Ավիվի Իչիլովի բժշկական կենտրոններ։