Ադրբեջանցիները հազարներով հատում են «Շիկահող» արգելոցի ծառերը. «Թաթոյան» հիմնադրամի ահազանգը
Ադրբեջանը հազարներով հատում է «Շիակահող» արգելոցի ծառերը. նրանք ապացուցում են, որ չունեն խաղաղության մտադրություն. այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը:
«Ադրբեջանական շարունակվող հանցանքները Սյունիքում. հազարներով հատվում են «Շիակահող» արգելոցի ծառերը, ոչնչացվում է կենդանական աշխարհը, կառուցվում են տասնյակ կլիոմետր ռազմական ճանապարհներ, տեղադրվում են ականներ, մարդիկ զրկված են խմելու ջրից ու սեփականությունից և այլն:
Այս շարունակվող հանցանքներով ադրբեջանական իշխանությունն ապացուցում է, որ չունի խաղաղության մտադրություն»,-ասված է հայտարարության մեջ: