Ռուսաստանն ափսոսում է ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գործունեության «սառեցման» համար և ողջունում է երկրի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ Զախարովա
Ռուսաստանը ափսոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության «սառեցման» համար և ողջունում է երկրի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պետությունն ինքը պետք է որոշի, թե ինչն է իր համար կարևոր և ինչի կարիք ունի, բայց մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը նույնքան օգտակար է անվտանգության ոլորտում, որքան ԵԱՏՄ-ն՝ տնտեսական ոլորտում։ Մենք այս երկու կառույցների շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության խոչընդոտներ չենք տեսնում»,–ասել է Զախարովան։