24 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական հատուկ ծառայությունները թիրախավորում են նաև Թուրքիան

Իսրայելական հատուկ ծառայությունները թիրախավորում են նաև Թուրքիան

Թուրքական «CNN TÜRK» հեռուստաալիքի լրատվական բաժնի տնօրեն Նիհաթ Ուլուդաղն անդրադարձել է տարածաշրջանում Իսրայելի նկրտումներին: Նա պնդել է, որ Իսրայելը ներկայումս անում է այն, ինչի համար բավականին լավ հիմք է դրել․ այս մասին փոխանցում է Ermenihaber.am-ը:

«Հոգեբանական պատերազմի տեխնիկաներով, MOSAD-ի (Իսրայելի հետախուզական ծառայություն) գործակալներով և հետախույզներով նախ թիրախ հանդիսացող երկրի տնտեսությունն են փլուզում, հետո ստեղծում են քաղաքական անկայունություն և պառակտություններ մտցնում:

Այնտեղ էլ հասարակության արժեքային դատողությունները տարանջատում են միմյանցից ու մեկը մյուսին թշնամի դարձնում, և այսպես արդեն պատրաստ է օպերացիայի համար»,-ասել է նա:

Ուլուդաղը նշել է նաև, որ այդպես է եղել նախ Պաղեստինի Գազայի հատվածում, իսկ այժմ՝ Լիբանանում:

«Հերթում Սիրիան էլ կա, վտանգի տակ է նաև մեր ներքին ամրոցը: Քայլ առ քայլ իրականացվող ծրագիր կա»,-հավելել է նա:

Հեռուստաալիքի լրատվական բաժնի տնօրենը նշել է նաև, որ վերջին ամսիներին Թուրքիայում բազմաթիվ օպերացիաներ են իրականացվել «MOSAD»-ի դեմ:

«Էրդողանն էլ է հայտարարել, որ Թուրքիայի ներքին ճակատը վտանգի տակ է»:

Ուլուդաղը նաև ընդգծել է, որ հասարակական միջադեպեր հրահրելու համար իսրայելական հատուկ ծառայության լրտեսների կողմից հաճախակի ընտրվող տարբերակը սոցիալական մեդիան է:

«Քաղաքացին չպետք է հավատա սոցիալական մեդիայում իր տեսած ամեն բանի: Սա շատ կարևոր է, քանի որ նպատակը հետևյալն է. ամրոցը դարձնել անպաշտպանունակ՝ խաղաղությունը փչացնելով և հասարակության մեջ եղած արժենքերը միմյանց նկատմամբ թշնամական դարձնելով»: