Ամենևին ոչ Բյուլբյուլօղլի. ո՞վ է ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանում նոր դեսպան է նշանակել Ռահման Մուստաֆաևին, որը կփոխարինի Մոսկվան լքած Փոլադ Բյուլբյուլօղլուն։ Վերջինիս իրավահաջորդը նրա հակապատկերն է։ Ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի մշակութային գործչի՝ դեսպան Մուստաֆաևը պատկանում է ադրբեջանական դիվանագիտության առաջնորդների նոր սերնդին։
Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտն ավարտելուց հետո, նա դարձել է պոլիգլոտ դիվանագետ՝ աշխատելով մի շարք եվրոպական երկրներում, որոնց հետ Ադրբեջանը կամ կարևոր տնտեսական նախագծեր է ունեցել կամ հակասական հարաբերություններ։ Իր հայտարարություններում նա բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել Արևմուտքին` մեղադրելով նրան Բաքվի վրա ճնշում գործադրելու և Հարավային Կովկասում խաղաղ կարգավորումը խաթարելու մեջ:
Ամենադրամատիկը եղել է նրա գործուղումը Ֆրանսիա, որը համընկել է 2020 թվականի Արցախի երկրորդ պատերազմի և Բաքվի ու Երևանի միջև կարգավորման գործընթացի սկզբի հետ։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ներայացուցիչ Մարիա Զախարովան ևս բազմիցս հայտարարել է Հարավային Կովկասում Արևմուտքի «խառնակչական» քաղաքականության մասին:
Հիշեցնենք նաև, որ մի շարք փորձագետներ և արտասամանյան ԶԼՄ-ներ ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումը: Իսկ ԱՄՆ Հելսինկյան համաժողովի զեկույցում, վկայակոչելով բազաթիվ վերլուծություններ, նշվել է 2020 թ-ի ԼՂ պատերազմում Ռուսաստանի կողմից ադրբեջանական զինուժի աջակցության մասին, այդ թվում՝ Կրեմլի արբանյակի՝ Բելառուսի միջոցով Ադրբեջանին զենքի գաղտնի մատակարարումը։