21 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միայն ասեք՝ Բելառուսը պատրաստ է ամեն բան անել Ադրբեջանի համար. Լուկաշենկո

Միայն ասեք՝ Բելառուսը պատրաստ է ամեն բան անել Ադրբեջանի համար. Լուկաշենկո

Բելառուսն ու Ադրբեջանը բարեկամություն չեն անում ընդդեմ երրորդ երկրների, այլ իրենց գործն են անում՝ հանուն երկու պետությունների ժողովուրդների շահերի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը։ «Չնայած միջազգային ասպարեզում տարբեր վայրիվերումներին, Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում, դուք և իմ շատ մտերիմ ընկեր և եղբայր Իլհամ Հեյդարովիչը պետք է իմանաք, փակ թեմաներ չկան»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Մինսկի և Բաքվի հարաբերությունները միջպետական ​​և անձնական հարաբերությունների լավ միահյուսում են:

«Ասեք, թե մենք ինչ կարող ենք անել Ադրբեջանի համար և մենք դա կանենք: Այդպես եղել է մինչև հիմա, այդպես կլինի նաև հետագայում: Ես վստահ եմ, որ Ադրբեջանն էլ մեզ համար կանի ամեն բան, ինչի ունակ է», – ըդգծել է Լուկաշենկոն: