30 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայի օդանավակայաններից մեկում պայթել է Երկրորդ Համաշախարհային պատերազմից մնացած ռումբը

Ճապոնիայի օդանավակայաններից մեկում պայթել է Երկրորդ Համաշախարհային պատերազմից մնացած ռումբը

Դեռևս Երկրորդ Համաշախարհային պատերազմից ճապոնական օդանավակայանում թաղված ամերիկյան չպայթած ռումբը պայթել է՝ ճանապարհին մեծ խոռոչ առաջացնելով և դառնալով ավելի քան 80 թռիչքի չեղյալ հայտարարվելու պատճառ։

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Միյաձակի օդանավակայանում ռումբի պայթյունից ոչ ոք չի տուժել, մոտակայքում ոչ մի ինքնաթիռ չի եղել:

Ոստիկանության հետաքննությունը հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել 500 ֆունտանոց ամերիկյան ռումբի հետևանքով: Պատճառները պարզվում են։

Մոտակայքում գտնվող ավիացիոն դպրոցի կողմից նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է պայթյունը շատրվանի պես ասֆալտի կտորներ նետում օդ։ Ճապոնական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութերը ցույց են տվել, որ երթևեկելի հատվածում առաջացել է 7 մետր տրամագծով և 1 մետր (3 ոտնաչափ) խորությամբ խոռոչ:

Կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին հայտնել է է, որ չորեքշաբթի կեսօրին օդանավակայանում ավելի քան 80 չվերթ է չեղարկվել:

Օդանավակայանից նշել են, որ ճանապարհի վնասը վերականգնվել է գիշերվա ընթացքում, և թռիչքները վերսկսվել են հինգշաբթի առավոտյան:

Միյաձակիի օդանավակայանը կառուցվել է 1943 թվականին՝ որպես նախկին Կայսերական Ճապոնիայի ռազմածովային ուժերի թռիչքային ուսումնական դաշտ, որտեղից որոշ օդաչուներ ներառվել են մահապարտների առաքելություններում:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ այդ տարածքում հայտնաբերվել են մի շարք չպայթած ռումբեր, որոնք ԱՄՆ զինվորականները նետել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: