Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույցի ձևաչափով եթեր է տրամադրում Բագրատ սրբազանին
Բագրատ սրբազանը երթով հասել է Հանրային հեռուստաընկերություն, որտեղ, ինչպես արդեն նշել էինք, մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, այնտեղ է նաև ՀՀ ոստիկանապետը:
Հանրային ՀԸ բակում Սրբազանին ու աջակիցներին դիմավորել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, որն էլ այս պահին բանակցում է քաղաքագետ Կարեն Բեքարյանի հետ՝ եթերի ձևաչափը որոշելու համար:
Հովհաննես Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջարկում են ուղիղ եթերում հարցազրույց, իսկ եթե կա ուղերձ հղելու ցանկություն, իրենք կարող են հարցազրույցի ընթացքում տալ ուղերձով հանդես գալու հնարավորություն:
«Սա մեր առաջարկն է, սպասում ենք արձագանքի, կարծում ենք, որ այն կառուցողական է: Հիշեցնեմ որ այս պահին, այս ժամին հեռուստաընկերությունում աշխատակիցներ չպիտի լինեին, բայց մենք սպասել ենք»,- ասաց Մովսիսյանը:
Քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ հարց ուղղեց Հարություն Մովսիսյանին, թե ինչքանով է սկզբունքային, որ Հանրայինում Սրբազանին կարող է հարթակ տրամադրվել միայն հարցազրույցի ձևաչափով:
Կարեն Բեքարյանը ընդգծեց, թե ինչն է խնդիրը, որ Սրբազանը չի կարող իր ուղերձը հղել հանրայինի եթերում: