21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին և ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը քննարկել են պատերազմի դաշտում առկա կարիքները

Զելենսկին և ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը քննարկել են պատերազմի դաշտում առկա կարիքները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին պատմել է ճակատում տիրող իրավիճակի մասին՝ հիշեցնելով ուկրաինական բանակի սպառազինության կարիքները. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք քննարկել ենք մեր բանակի ներկայիս կարիքները, ինչպես նաև ՀՕՊ-ում Ուկրաինայի կարիքները»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ մոտեցող ձմռանն ընդառաջ՝ պետք է կյանքի կոչվեն Ուկրաինայի և Դաշինքի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՕՊ համակարգերի հետ կապված:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև։