16 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սառը պատերազմ Մակրոնի և Շոլցի միջև․ ԵՄ-ը «կարող է մեռնե՞լ»

Սառը պատերազմ Մակրոնի և Շոլցի միջև․ ԵՄ-ը «կարող է մեռնե՞լ»

Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը գլխավորում են ԵՄ երկու խոշորագույն տնտեսությունները՝ կիսելով 280 մղոնանոց սահման: Բայց երբ խոսքը վերաբերում է Եվրոպային գլոբալ սպառնալիքներից պաշտպանելուն, այս հարևանները կարող են լինել նաև տարբեր մոլորակներից, գրել է POLITICO-ն:

Այս շաբաթ Բեռլինում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրել է, որ ԵՄ-ը «կարող է մեռնել», և եթե այն շարունակի ազատ առևտրի «դասական» օրակարգը, երկու կամ երեք տարի հետո այն «շուկայից դուրս կգա»: Նա պնդում է, որ Եվրոպան պետք է ավելի պաշտպանողական օրակարգ ընդունի, եթե ցանկանում է գոյատևել:

Միևնույն ժամանակ Շոլցը պնդում է, որ եվրոպական արդյունաբերություններն անարդար առևտրային պրակտիկաներից պաշտպանելու մղումը «չպետք է հանգեցնի նրան, որ մենք ինքներս մեզ վնասենք»:

Տարիներ շարունակ պայքարելուց հետո, թե արդյոք պե՞տք է ներառել միջուկային էներգիան ԵՄ կանաչ ներդրումների ցանկում, թե՞ ոչ, Փարիզն ու Բեռլինը շարունակել են պայքարն այդ հարցի շուրջ հաջորդող գրեթե բոլոր բրյուսելյան տեքստերում:

Ֆրանսիան ցանկանում է ճանաչել միջուկայինը որպես ռազմավարական տեխնոլոգիա և դյուրացնել ոլորտի պետական օգնության կանոնները: Սակայն գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ զգուշացրել է, որ ԵՄ ռեսուրսները չպետք է ծախսվեն միջուկային էներգիայի վրա:

Ինչպես Բեռլինի, այնպես էլ Փարիզի համար դժվարանում է գնալ այնպիսի զիջումների, որոնք կվրդովեն ընտրողներին, նույնիսկ եթե նրանց երկրները շահեն փոխզիջումներից: