05 Հոտ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
14.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել հուսիտներին Եմենում և Կարմիր ծովում

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել հուսիտներին Եմենում և Կարմիր ծովում

Ամերիկյան և բրիտանական կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հուսիտներ) շարժման դիրքերին երկրի մայրաքաղաք Սանայում, ինչպես նաև Հոդեյդայի Կարմիր ծովի ափին գտնվող ռազմածովային բազային, հայտնել են РИА Новости-ի աղբյուրները տեղական իշխանություններում:

«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան չորս անգամ հարվածներ է հասցրել «Անսար Ալլա» շարժման օբյեկտներին Եմենի մայրաքաղաք Սանայում և չորս անգամ՝ նրանց ռազմածովային բազային Ռաս-Կուտխեբեի շրջանում, որը գտնվում է Հոդեյդա քաղաքում (Արևմտյան Եմեն. – խմբ.),» — պատմել են գործակալության զրուցակիցները:

Ռաս-Կուտխեբեի շրջանում, ըստ աղբյուրներից մեկի, գտնվում էր նաև հուսիտների ռազմածովային ուժերի հրամանատարությունը։