30 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Բասսամ Սաբբաղի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Բասսամ Սաբբաղի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին տարածաշրջանում լարվածության ֆոնին ժամանել է Դամասկոս (Սիրիա)․ այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ի նոր պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։

«Նա հանդիպել է է Սիրիայի ԱԳ նախարար Բասսամ Սաբբաղի, Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները»,-ասված է X սոցիալական ցանցում Բաղաիի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Իրանի արտգործնախարարն այցելել էր Բեյրութ (Լիբանան):