Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկություն ունի և անդամակցության հայտ է ուղարկել՝ հաղորդում է ТАСС-ը ՝ հղում անելով ՌԴ-ում դեսպան Բաշար Ջաֆարիին:
«Մենք գրավոր խնդրանքներ ենք ուղարկել կազմակերպություն մտնելու մասին», – ասել է նա «Հյուսիսային Կովկաս. նոր աշխարհառազմավարական հնարավորություններ» համաժողովի շրջանակում։
ԲՐԻԿՍ-ը հիմնադրվել է 2006 թվականին։ կազմակերպության նախագահությունը ընթացիկ տարում ստանձնել է ՌԴ-ն։ Այս տարի ԲՐԻԿՍ–ին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ–ն և Սաուդյան Արաբիան։