06 Հոտ
2024
14.4° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի օդուժը հինգ հարված է հասցրել Բեյրութի հարավային շրջաններին

Իսրայելի օդուժը հինգ հարված է հասցրել Բեյրութի հարավային շրջաններին

Իսրայական բանակի օդուժը հինգ հարված է հասցրել Բեյրութի հարավային շրջաններին, որոնցից չորսը «շատ ուժեղ» էին. այս մասին հայտնում է Al Arabiya-ն հղում անելով  լիբանանյան պաշտոնական լրատվամիջոցներին։

Հարվածներն իրականացվել են այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը կոչ է արել տարհանել բնակիչներին այն շրջաններից, որոնք անվանել է «Հեզբոլլահի ամրոցներ»:

Ավելի վաղ Լիբանանից հայտնել էին՝ Բեյրութի միակ օդանավակայանում ավիացիոն շարժը շարունակվում է, չնայած Իսրայելի հարձակումներին:«Ձեր և ձեր ընտանիքի անդամների անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանեք նշանակված շենքերը և դրանց հարակից շենքերը և հեռանաք դրանցից առնվազն 500 մետրով», – ասել է խոսնակ Ավիչայ Ադրեյը սոցիալական ցանցերում՝ արբանյակային պատկերների հետ մեկտեղ, որոնք ընդգծում են Բուրջի տարածքները: Էլ-Բարաջնե, Հարեթ Հրեյք և Չուայֆաթ ալ-Ամրուսիա թաղամասերը: