06 Հոտ
2024
17.4° c ԵՐԵՎԱՆ
15.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր ղեկավարները պարտվել են և զինվորին պարտության են մղում․ Խաչիկ Մանուկյան

Մեր ղեկավարները պարտվել են և զինվորին պարտության են մղում․ Խաչիկ Մանուկյան

Բոլոր հանրահավաքների առջև խնդիր է դրված նեռի իշխանությունը հեռացնել մեր երկրից․ «Սրբազան պայքարի» հավաքի ընթացքի մեկնարկից առաջ ասել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արդրադատություն հաստատել մեր երկրում:

«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ ոճիր է տեղի ունեցել մեր երկրում: Ինձ համար պատերազմն առանցքային է և ամեն ինչ ինձ համար պատերազմի շուրջ է կայանում»,- ասել է Մանուկյանը:

Նրա խոսքով՝ միայն պատերազմից հետո հասկացանք, որ քաղաքական պարտության մեջ ենք, որովհետև զինվորի պահած տարածքները հանձնում է մեր ղեկավարը:

«Այսինքն, ի՞նչ է տեղի ունեցել, հաղթական զինվորին ինքը պարտության է մղում, որովհետև ինքն է պարտվել, քաղաքական դեմքերը պարտվել են, մեր ղեկավարները պարտվել են և զինվորին դեպի պարտություն են մղում»,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իշխանության ամեն օրվա պարտությունը մեր պատմությունն է վավերացնում, իսկ դա կանխելու համար, անհրաժեշտ է շուտ ազատվել օրվա իշխանությունից:

«Կարծում եմ՝ հայությունը պիտի ոտքի կանգնի ու պահանջատեր լինի: Մենք պատմության այս փոլում պետականություն ենք կորցնում, մենք դուռ ենք փակում պատմության առաջ՝ պետականության իմաստով և չենք հավաքվում, ու չենք գալիս տեր կանգնելու մեր երկրին՝ մեր պետությանը: Մեր աչքով ենք տեսնելու՝ այս արնաքամվող երկիրը վերանալու է: Բայց կարծում եմ, որ ի վերջո գիտակցությունը կգործի»,- ասել է Մանուկյանը: