07 Հոտ
2024
26.3° c ԵՐԵՎԱՆ
23.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում դանդաղ, բայց հաստատուն կերպով ձևավորում է «երրորդ ուժ»․ EADaily 

ՀՀ-ում դանդաղ, բայց հաստատուն կերպով ձևավորում է «երրորդ ուժ»․ EADaily 

Արցախում աղետից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտը զգալի տրանսֆորմացիաների է ենթարկվել, առաջին հերթին՝ հասարակական տրամադրությունների առումով։ «2024 թվականի հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ կարելի է փաստել, որ Հայաստանում ընտրազանգվածի առյուծի բաժինը, բառիս բուն իմաստով, անտեր է մնացել», – գրել է EADaily-ն։

Ընտրողները չեն վստահում հին կուսակցություններին և առաջնորդներին, մինչդեռ այլընտրանքային բևեռի՝ այսպես կոչված, «երրորդ ուժի» ձևավորումը դանդաղ, բայց հաստատուն կերպով տեղի է ունենում։ Դատելով ներկայիս սոցիոլոգիական վիճակից՝ «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուրվականները» կախված են Բագրատ Սրբազանի շարժման վրա։ Այս ֆոնին՝ նկատվում է նաև ամերիկյան և եվրոպական կոռուպցիոն դրամաշնորհների վրա կառուցված տարբեր արևմտամետ քաղաքական նախագծերի ակտիվացում։ Մինչ Վրաստանում արևմտյան գործակալները զանգվածաբար մաքրվում են, Հայաստանում նրանց համար լիակատար ազատություն է։ Արևմուտքի վճարած գործակալները հայ հասարակության մեջ սերմանում են Եվրամիությանն անդամակցելու և անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ գործընկերության հեռանկարը այն ժամանակ, երբ եվրոպական տնտեսությունը մեռնում է, և Հայաստանի առևտրի մեծ մասն իրականացվում է ԵԱՏՄ-ի և, առաջին հերթին, Ռուսաստանի հետ։

«Հայաստանում ապագա ներքաղաքական իրադարձությունների օրացույցն ու ձևաչափը մնում է անորոշ։ Ապագա խորհրդարանական ընտրությունների եղանակի վերաբերյալ գնահատականները տարբեր են։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանի իշխանությունները արտահերթ ընտրություններ չեն անցկացնի, մյուսները պնդում են, որ միայն արտահերթ ընտրություններն ինչ-որ կերպ կվերակազմավորեն համակարգը՝ դրանով իսկ թուլացնելով Փաշինյանի միակուսակցական կառավարության արդյունքների նկատմամբ հանրային լայն դժգոհությունը։ Թե այս սցենարներից որն է զարգանալու, պարզ կդառնա առաջիկա ամիսներին», – նշվել է հոդվածում։