16 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
41000 զոհ՝ 1 տարում․ լրանում է Գազայի հատվածում պատերազմի 1 տարին

41000 զոհ՝ 1 տարում․ լրանում է Գազայի հատվածում պատերազմի 1 տարին

Այսօր լրանում է Իսրայել-Պաղեստին հակամարտության նոր՝ առավել սուր փուլի վերսկսման 1 տարին։

Իսրայելում այսօր հիշատակի օր է հայտարարվել։ Անցյալ տարի հենց այս օրը «Համասը» Իսրայելի տարածքում գործողություն սկսեց․ տեղեկացնում է CNN-ը։

Լուսաբացին հարյուրավոր մարդիկ հավաքվել են «Նովա» փառատոնի անցկացման վայրում՝ հարգելու այդ օրը նահատակվածների հիշատակը:

Իսրայելի պնդմամբ՝ Գազայի պատերազմում սպանվել է ավելի քան 41,000 մարդ, տարածաշրջանային կոնֆլիկտն ընդարձակվել է՝ վերածվելով հումանիտար մեծ ճգնաժամի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ իր երկիրն առերեսվում է պատերազմի՝ 7 ռազմաճակատներով։ Ըստ Իսրայելի ՊՆ-ի ՝ բանակցությունները շարունակվում են։

Օրերս էլ՝ «Հեզբոլլահի» դեմ պայքարի շրջանակում Իսրայելը ռմբակոծել էր Բեյրութը՝ կիրառելով ամենաինտենսիվ ռումբերը, որի արդունքում Լիբանանում սպանվել է առավել քան 1,400 մարդ։