ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտահոգված է ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունների հետ կապված անկարգությունների սպառնալիքով՝ ընդունելով այն հավանականությունը, որ դրանք տեղի չեն ունենա խաղաղ ճանապարհով: Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Նախագահը և մենք բոլորս խոսում ենք այն մասին, թե ինչ տեսանք 2021 թվականի հունվարի 6-ին, ակնհայտ է, որ մենք մտահոգված ենք», – ասել է նա:
Ժան-Պիերը հավելել է, որ Բայդենի՝ որպես ԱՄՆ նախագահի, պաշտոնավարման մնացած ամիսներին նա մտադիր է աշխատել «ժողովրդավարության պաշտպանության և պահպանման վրա»՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 5-ի նախագահական ընտրությունները։