16 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իլոն Մասկն ուզում է հայկական ՏՏ ընկերությունների հետ աշխատել. նա ողջունել է WCIT 2024–ը

Իլոն Մասկն ուզում է հայկական ՏՏ ընկերությունների հետ աշխատել. նա ողջունել է WCIT 2024–ը

«SpaceX» և «Tesla» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը գրավոր ողջույնի ուղերձ է հղել WCIT 2024 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին, որն երեկ  ավարտվել է Երևանում։

Ուղերձն ընթերցել է ամերիկահայ գործարար Ռազմիկ Հովակիմյանը, «Լիոնել Մեսի» հիմնադրամի (Lionel Messi Foundation) մենեջերը։

Մասկն ափսոսանք է հայտնել, որ անձամբ չի կարողացել գալ Երևան` խոստանալով անել դա հաջորդ հարմար առիթի դեպքում։

Նա նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի հետ նախագծեր իրականացնել, այդ թվում գործարկել Starlink արբանյակային ինտերնետն ու համագործակցել հայկական հայթեք ընկերությունների հետ տիեզերքի և արհեստական բանականության ոլորտում։