Պաղեստինցիներ են վիրավորվել իսրայելական հարձակումների հետևանքով
Մի քանի պաղեստինցի վիրավորվել է Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելական հարձակումների հետևանքով․ այս մասին հաղորդում է WAFA լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով, լուսադեմին իսրայելական ուժերը ներխուժել են Բեյթ Ումար քաղաք, որը գտնվում է Հեբրոնից հյուսիս, և լայնածավալ խուզարկություններ իրականացրել բազմաթիվ բնակիչների տներում։ Խուզարկությունը բախումներ է առաջացրել իսրայելցի զինվորների և պաղեստինցի երիտասարդների միջև, որի ընթացքում իսրայելական ուժերը արցունքաբեր գազ են կիրառել և ռետինե փամփուշտներ կրակել տեղի բնակիչների վրա։ Բախման ընթացքում վիրավորվել է երկու պաղեստինցվի, ևս մեկը վիրավորվել է անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ Ջենինի նահանգի Յաբադ քաղաքում, որտեղ իսրայելական բանակը մարտական զինամթերք և նռնակներ է կիրառել։