Ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են, խիստ խոցելի են դարձնում պաշտպանական համակարգը
Հայաստանի ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են քանակական և մոդելային կտրվածքով, խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար․ այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պատահական չէ, որ Ադրբեջանում ճիշտ հակառակն են անում. ռազմական ներկրումներն իրականացնում են խիստ գաղտնիության պայմաններում և ֆիքսվում է միայն ռազմական բյուջեն և լավագույն դեպքում, օդային ճանապարհով եկող ռազմատրանսպորտային փոխադրումների թիվն ու ինտենսիվությունը:
Անկանխատեսելիության գործոնը` հարվածի ժամկետից, ուղղությունից մինչև կիրառվող միջոցներ, կարող է ոչ միայն մեկնարկում մեծ առավելություն ապահովել, այլ նույնիսկ ընդհանուր պատերազմի ելքը կանխորոշել:
Ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին, միլիարդի (ների) հասնող զինտեխնիկան, սպառազինությունը ժամերի ընթացքում մետաղի ջարդոնի վերածել:
Ադրբեջանը նաև այս տեսանկյունից փորձում է մեկնարկում խոշոր առավելության հասնել, իսկ հետո շարժվել ըստ իր առաջնահերթությունների»: