20 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ են քննարկելու ԱՊՀ երկրների ղեկավարները՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնականը

Ի՞նչ են քննարկելու ԱՊՀ երկրների ղեկավարները՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնականը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ԱՊՀ երկրների ղեկավարներն իրենց շփումը սկսել են երկուշաբթի երեկոյան ոչ պաշտոնական միջավայրում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, նման ձևաչափը, որը նախատեսում է ազատ քննարկում, ապացուցել է իր արդյունավետությունը։

Խոսելով գագաթնաժողովի պաշտոնական մասի մասին՝ Ուշակովն ասել է, որ այն կներառի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ, ինչպես նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն։

Նրա խոսքով՝ նեղ ձևաչափով հանդիպման մասնակիցները մտքեր կփոխանակեն ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ։

Բացի այդ՝ պետությունների ղեկավարները կքննարկեն 2025 թվականին ԱՊՀ-ում Տաջիկստանի նախագահության հարցը։ Ընդհանուր առմամբ՝ Համագործակցության ղեկավարների կողմից քննարկման կդրվի տասնչորս հարց։

Մասնավորապես, պետությունների ղեկավարներն այս տարի կամփոփեն համագործակցության զարգացումը և կսահմանեն 2025 թվականի հիմնական խնդիրները, կքննարկեն արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև կազմակերպության, նրա գործադիր կառույցների և արդյունաբերության արդյունավետությունը բարելավելու քայլերը:

«Բացի այդ, նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ընդունում անվտանգության և իրավապահ ոլորտներում»,- հավելել է Ուշակովը։