ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Թեհրանն է համարում Վաշինգտոնի գլխավոր հակառակորդը:
CBS-ի հեռուստաալիքի հարցին, թե ո՞ր երկիրն է նա համարում ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը, Հարրիսը պատասխանել է. «Դա Իրանն է։ Իրանի ձեռքերին ամերիկացիների արյունն է»։
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է՝ անհրաժեշտ է ապահովել, որ Իրանը երբեք միջուկային տերություն դառնալու հնարավորություն չունենա։ «Դա իմ առաջնահերթություններից մեկն է», – ասել է Հարիսը: