Ֆրանսիան կսկսի իր բանակը պատրաստել Ռուսաստանի դեմ պատերազմի․ Politico
Ֆրանսիան կսկսի բանակը պատրաստել Ռուսաստանին դիմակայելու համար. գրում է Politico-ն՝ վկայակոչելով Եվրոպայում ցամաքային զորքերի ցամաքային հրամանատարության գեներալ Բերտրան Թուժուզի խոսքերը։ Նրա խոսքով՝ թշնամին բացահայտված է, և մարդիկ, ովքեր «իրականում կռվելու են», պատրաստվում են։
«Առաջ մենք պատերազմ էինք խաղում։ Այժմ մենք ունենք կոնկրետ թշնամի, և մենք մարզվում ենք մարդկանց հետ, որոնց հետ իրականում կռվելու ենք»,- գեներալի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Թերթի տվյալներով՝ ֆրանսիական բանակը հատուկ դերակատարում ունի ՆԱՏՕ-ի «Dacian Spring 2025» լայնածավալ զորավարժություններում, որոնք տեղի կունենան հաջորդ տարի Ռումինիայում։ Փարիզը Դաշինքից հանձնարարություն է ստացել մինչև 2027 թվականը սեփական զենքերով և զինամթերքով դիվիզիա պատրաստել։