Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի մեծ պալատում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ԱԳ և էներգետիկայի նախարարության ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Սերգեյ Ցիվիլևը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարը նշել է, որ իր գործընկերոջ հետ արդեն քննարկել է երկկողմ հարաբերությունները։
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները դրական են զարգանում:
Պուտինն հավելել է, որ սպասում է Ալիևին Կազանում հոկտեմբերի վերջին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստումնալից է անվանել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի համատեղ նախագծերը՝ «դրանք բոլորն իրական են և կենդանի»։
Ալիևն, իր հերթին, նշել է, որ Բաքուն նկատելի դինամիկա է տեսնում ադրբեջանա-ռուսական հարաբերություններում Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցից հետո: