26 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր ակնկալիքները զրո են, բայց կարևոր է կատարված հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնելը․ Մամիջանյան

Մեր ակնկալիքները զրո են, բայց կարևոր է կատարված հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնելը․ Մամիջանյան

Իրականացվել են հանցագործություններ, դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացվելու, շարունակության համար գնդակը Դատախազության դաշտում է․ այս մասին Գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Մեր ակնկալիքները զրո են: Ակնկալել, որ մարդիկ, որոնք անցած 6 տարիների ընթացքում չեն տեսել պետական դավաճանությունների, հակապետական գործողությունների իրական դեմքը, իրականությունը,  այս պահին իրենք կզարթնեն ու կհասկանան, որ դավաճանության մաս են կազմում, ակնկալիքները շատ ցածր են։ Բայց դա չի նշանակում, որ բոլոր գործիքները, այդ թվում՝ դատական հայցերը պետք չէ օգտագործել, դրանք շատ կարևոր են, որովհետև երբ Հայաստանում իշխանության գան հայրենասերները, այս բոլոր գործերը կազմելու են հատորներ, որոնցով երկար ժամանակ ազատազրկման վայրերում են անցկացնելու Փաշինյանն ու իր խմբակը»,- ասել է նա։

Մամիջանյանի խոսքով՝ կապ չունի այս պահին, այս կամ այն գործողությունը, այս պահին ինչ հետևանք է ունենում, դրանց հետևանքները կարող են լինել որոշ ժամանակ անց և դրանք շատ էական են, դրանց արձանագրումները խիստ էական։