Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անօգուտ է․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկյացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամի՝ COP29-ին ընդառաջ Բաքվի վրա ճնշում գործադրելու կոչը։
«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ամերիկացի կոնգրեսականները, ես հասկանում եմ, որ նրանք գումար են ստանում իրենց միջազգային լոբբինգի համար, ինչը նրանք չեն թաքցնում, զբաղվելու բան ունեն իրենց տանը։ Դա են վկայում երեխաների պղծման հրեշավոր բացահայտումները։ Եթե նրանք իրենց ընտրական դիրքերն ընդուում են որպես բիզնես, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է անվանափոխվի Լոբբինգի գործակալության»։
Նա նշել է, որ կլիմայի փոփոխությունն օգտագործվում է արևմտյան երկրների կողմից որպես քաղաքական լծակ։
«Այժմ մենք ականատես ենք լինում, թե ինչպես հորիված պատճառներով աճում է COP29 ընդունող Ադրբեջանի վրա ճնշումը։ Սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անօգուտէ։ Ադրբեջանին ճնշել են ոչ մեկ անգամ տարբեր հարցերով»։