Ամերիկյան ռազմական ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում
Ամերիկյան ռազմական ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում. այս մասին գրում է Kyodo լրատվական գործակալությունը։
Լրագրողների տեղեկություններով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կանագավա պրեֆեկտուրայում։ Երեք հոգանոց անդամներից ոչ ոք չի տուժել։
«Մենք ամերիկյան կողմից կպահանջենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին՝ մեկնաբանելով իրավիճակը։