19 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի վարչապետն արձագանքել է Եվրախորհրդարանի՝ ֆինանսավորումը սառեցնելու մասին բանաձևին

Վրաստանի վարչապետն արձագանքել է Եվրախորհրդարանի՝ ֆինանսավորումը սառեցնելու մասին բանաձևին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն անարդար ու անարդյունավետ է անվանել։

Չորեքշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Թբիլիսիի քաղաքականությունից դժգոհ պատգամավորները հավանություն են տվել «Վրաստանում ժողովրդավարությունից նահանջի և քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին» բանաձևին։

Կողմ է քվեարկել 495, դեմ՝ 73, ձեռնպահ՝ 86 պատգամավոր։ Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին պատասխանատվության ենթարկել և անձնական պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար: Նրանց թվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: Բանաձևով նախատեսվում է սառեցնել ԵՄ-ի կողմից երկրին տրվող ամբողջ ֆինանսավորումը։

«Այս բանաձևի անարդարությունը լրիվ ակնհայտ է, նորից խոսվում է «Վրացական երազանք»-ին պատժելու մասին, «Ազգային շարժման» նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ընդդիմադիր կուսակցությանը պաշտպանելու մասին։ Իհարկե, անարդար փաստաթուղթ է։ Այն մեզ համար արժեք չունի, ինչպես նախորդ երեք բանաձևերը, և նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդ երեքը»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետը վստահ է, որ նման փաստաթղթերի ընդունման պատճառն այն է, որ որոշ ուժեր չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» չի բացել Ռուսաստանի դեմ։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ