ԱՄՆ կառավարությունն ու Կոնգրեսը կվերահսկեն Վրաստանի ընտրություններն ամենաբարձր մակարդակով. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դաֆնա Ռենդը «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) և «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած քննարկման ժամանակ։
Դաֆնա Ռենդն իր ելույթում խոսել է Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին և ասել, որ դրանք արդար կլինեն, եթե կողմերի միջև լինի ազատ բանավեճ և մրցակցություն։
«Վրաստանը այժմ կարևոր և խախտված օրակարգ ունի, հատկապես «Վրացական երազանք» կուսակցության 12 տարվա կառավարումից հետո։ Հոկտեմբերի 26-ին սպասվող ընտրությունները շատ մրցակցային է: Ռուսաստանյան ազդեցությունը նկատելի է, հատկապես «գործակալների մասին օրենքի» ընդունմամբ, որն ուղղված է քաղաքացիական հասարակության սահմանափակումներին և մարդու իրավունքների պաշտպաններին։ Սա, անկասկած, մտահոգություն է առաջացնում ինչպես Վրաստանում, այնպես էլ ԱՄՆ կառավարության համար, քանի որ ազդում է ժողովրդավարական գործընթացների և ազատության վրա։»,- ասել է նա։