
Ճապոնական կազմակերպությունն արժանացել է Նոբելյան մրցանակի՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ձեռք բերելու ջանքերի համար
Ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությունը 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել «միջուկային զենքից զերծ աշխարհ ձեռք բերելու իր ջանքերի և վկաների օգնությամբ ցույց տալու համար, որ միջուկային զենքն այլևս երբեք չպետք է օգտագործվի»:
Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային ռումբից փրկվածների զանգվածային շարժումը հայտնի է նաև որպես Հիբակուշա: Մրցանակը հայտարարվել է Օսլոյի Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում։
Իրանցի կանանց իրավունքների պաշտպան Նարգես Մոհամադին արժանացել է 2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իրանում կանանց ճնշման դեմ իր խիզախ պայքարի և սոցիալական բարեփոխումների նպատակով անողոք պայքարի համար:
Խաղաղության մրցանակը միակ Նոբելյան մրցանակն է, որը շնորհվում է Նորվեգիայի մայրաքաղաքում, մյուսները հանձնվելու են Ստոկհոլմում։ Ընդհանուր առմամբ՝ այս տարի ներկայացվել է 286 թեկնածու՝ 197 անհատ և 89 կազմակերպություն։ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն 50 տարի գաղտնի է պահում թեկնածուների անունները:
Մրցանակակիրը պարգևատրվում է 11 միլիոն շվեդական կրոնով (1,1 միլիոն դոլար) մրցանակի ստեղծողի՝ շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելի թողած կտակից: Դեկտեմբերի 10-ին դրամական պարգևի հետ մեկտեղ հաղթողներին կհանձնվի նաև մեդալ։