26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկյան շահը թելադրում է բալանսի պահպանում տարածաշրջանում. Աբրահամ Գասպարյան

Ամերիկյան շահը թելադրում է բալանսի պահպանում տարածաշրջանում. Աբրահամ Գասպարյան

Միացյալ Նահանգների համար գոյություն ունի ամերիկյան գերակա շահ, որի առաջ խոնարհվում են բոլոր գլխարկները, բոլոր դրոշները՝ Իսրայելից սկսած. Genesis Armenia-ի գրասենյակում «Կոնֆլիկտային իրավիճակը Մերձավոր Արևելքում. Իսրայել, Պաղեստին, Լիբանան, Իրան» խորագրով քննարկմանը ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյան։

«Եթե հրեական լոբբին ԱՄՆ-ում նույնիսկ Կոնգրեսի ստորին պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունենա 100 տոկոսանոց ձայն, բայց իր ընդունած բանաձևերը կամ որոշումները թեկուզ կես տոկոսով սպառնան ԱՄՆ-ի անվտանգային և արտաքին քաղաքականությանը, այդ պետությունը կջնջվի այդ օրակարգից։ Ուզում եմ հստակ իմանանք՝ սա մետրոպոլիայի քաղաքականությունն է։ Երբ ուսումնասիրում ես Մերձավոր Արևելքի հարցում ԱՄՆ քաղաքականությունը Քենեդուց մինչև Լինդոն Ջոնսոն, եթե բալանսը չպահեին՝ մի կողմից Իսրայելին աջակցելու, մյուս կողմից՝ ֆրանս-բրիտանական, կոլոնիալական կամ հետգաղութատիրական ազդեցություններն իրենց վրա չվերցնեին, նավթը մինչև հիմա ու՞ր էր գնում։ Ասել կուզի՝ ամերիկյան շահը թելադրում է պահել բալանսը տարածաշրջանում։ Դուք Իսրայել եք ասում, բա Իրանի 208 մլրդ պահեստային բարել նա՞վթը։ Կարծում եք՝ հանուն Իսրայելի այդ ամենը պետք է թողնի՞ ԱՄՆ-ն։ Սաուդիան Արաբիան մինչև 2200 թվական իր նավթագազային բազայով ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն թողել, ինչ է թե Նեթանյահուն և հրեաները որոշել են լոբբինգ իրականացնել»,-ասել է նա։