
Ամերիկյան նավատորմը ռուսական նավ է կալանել
Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարությունը հայտարարել է Ատլանտյան օվկիանոսում ռուսական «Մարիներա» լցանավը կալանելու մասին․ այս մասին ասված է հրամանատարության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ նավի առգրավման պատճառը ամերիկյան պատժամիջոցներից խուսափելն է։
Բացի այս՝ ԱՄՆ Հարավային հրամանատարությունն էլ հայտնել է Կարիբյան ծովում «Սոֆիա» անունով տանկերի կալանման մասին, որը նավարկում էր առանց որևէ պետության դրոշի։


