
Պուտինն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շնորհակալություն հայտնել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար․ գրում է РИА Новости-ն։
«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում առաջնորդները հանդես են եկել ռազմական գործողությունների արագ դադարեցման և առկա սուր հակամարտության քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին»,- հայտնել է Կրեմլը։
Նրանք քննարկել են նաև երկկողմ հարցեր և վերահաստատել ռուս-ադրբեջանական համագործակցության զարգացման իրենց հանձնառությունը։


