
ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 39 տրիլիոն դոլարը
ԱՄՆ պետական պարտքը, ըստ ոչ պաշտոնական գնահատականների, առաջին անգամ գերազանցել է 39 տրիլիոն դոլարը։
ԱՄՆ ֆինանսնե րի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 38 տրիլիոն դոլարն անցյալ տարվա հոկտեմբերի 21-ին կամ 4 ամիս 25 օր առաջ։
Ըստ ֆինանսների նախարարության՝ մարտի 16-ի դրությամբ այդ թիվը հասել է 38,992 տրիլիոն դոլարի։
Միևնույն ժամանակ, ըստ usdebtclock.org-ի, այդ թիվը գերազանցել է նոր նշաձողը և շարունակում է աճել՝ այժմ կազմելով 39,003 տրիլիոն դոլար։


