
Պարզվեց՝ ես մեղադրյալ եմ 2018-ին հարուցված ու կարճված գործով․ Արշակ սրբազանի ճեպազրույցը՝ կետերով
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- 2018-ին քրեական գործ է հարուցվել, քննվել է, հետո կարճվել է, հետո՝ 2025-ին կրկին բացվում է այս քրեական գործը, այն ժամանակ ինձ էլ հարցաքննել են, հետո պարզվեց՝ ես մեղադրյալ եմ։
- Եկեղեցին 2000 տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքն է, իմ խորին համոզմամբ՝ այն չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։
- Իմ մղձավանջային երազներում անգամ չէի կարող պատկերացնել, որ իրենք (տիրադավները) կհայտնվեն այսպիսի իրավիճակում։ Ես համոզված եմ, որ իրենք էլ այդպիսի ապագա չէին կարող պատկերացնել։
- Գիտեք, ինձ թվում է՝ այնտեղ ավելի շատ ինչ-որ խանդոտ կնոջ ձեռագիր է երևում, քան ասենք ինչ-որ տարբեր մարդկանց։
- Պարզ է, հերթական ռեպրեսիան է, հերթական բռնաճնշում է, ի՞նչ է նշանակում եկեղեցին չի կարող սեփականության իրավունքով հողեր ստանալ, երբ այդ եկեղեցիները, որոնք կառուցվեցին, պատմական սեփականություն են եկեղեցու։


