
Իրական խաղաղություն կարող է բերել իշխանությունը, որ հանուն արժանապատիվ գեղեցկության՝ պատրաստ է պատերազմի․ Հասրաթյան
Իշխանությունը, որ շարունակ փորձում է սեփական ժողովրդին վախեցնել վերահաս պատերազմով և դրա բացառումը պայմանավորել սոսկ իր վերարտադրությամբ, այդ երկիրն ու ժողովուրդը ոչ միայն դժբախտ ու անպաշտպան են նման իշխանությամբ, այլև նրա լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Խաղաղությունը գեղեցկություն է, ինչին ձգտում են բոլորը, բայց, ավա՜ղ, ոչ բոլորն են պատրաստ հանուն այդ գեղեցկության զոհաբերել իրենց սեփականը, մանավանդ, եթե կարելի է նույն այդ գեղեցիկը պաշտպանելու անվան տակ շահել ավելին, քան արդեն ունես։
Հ.Գ․ Իրական խաղաղություն կարող է բերել այն իշխանությունը, որ հանուն արժանապատիվ գեղեցկության՝ պատրաստ է նաև պատերազմի»,- նշել է նա։


